15:29 14 մարտի, 2013«Ամեն մարզաձեւ չէ, որ սազում է հայ կնոջը, մասնավորապես, կոպիտ մարզաձեւերը` ըմբշամարտ, ծանրամարտ, ձյուդո, բռնցքամարտ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:
«Կանայք պետք է լինեն սպորտում, բայց ոչ բոլոր մարզաձեւերում: Ամեն մարզաձեւ չէ, որ սազում է հայ կնոջը, մասնավորապես, կոպիտ մարզաձեւերը` ըմբշամարտ, ծանրամարտ, ձյուդո, բռնցքամարտ: Այս մարզաձեւերը կանանց, մասնավորապես, հայ կանանց վայել չէ: Ինձ համար անընդունելի են այդ մարզաձեւով զբաղվող մարզուհիները:
Ճիշտ է, դրական եմ գնահատում կանանց պրոֆեսիոնալ մարզումները, հաղթանակները, նվաճումները, պրոֆեսիոնալ սպորտը կանանց կյանքում, բայց կարծում եմ, որ դա չպետք է գերագնահատվի, ինչպես տղամարդու կյանքում: Ժամանակին ըստ հայկական մտածելակերպի հարգի չէր, որ կինը սպորտով զբաղվեր, բայց այժմ այդ մտածելակերպն անցել է, եւ կանայք մեծ սիրով զբաղվում են սպորտով, սակայն առաջին հերթին առողջ լինելու համար: Իմ կարծիքով, կինն էլ պետք է զբաղվի սպորտով, միայն թե ոչ բռնցքամարտով, ծանրամարտով, ըմբշամարտով, ձյուդոյով եւ նման ծանր մարզաձեւերով: Շատ եմ սիրում, երբ աղջիկը զբաղվում է գեղարվեստական մարմնամարզությամբ, թենիսով, լողով: Այս մարզաձեւերը կանացի, նուրբ մարզաձեւեր են:
Կինս սպորտի հետ կապ չունի, նա բժշկուհի է: Հատուկ այլ ոլորտից կողակից չեմ ընտրել, այդպես ստացվել է: Մեկ դուստր ունեմ: Եթե նա ցանկանա գնալ իմ հետքերով, այսինքն` սպորտով, երբեք չեմ արգելի, երբեք նաեւ չեմ էլ ստիպի, որ զբաղվի սպորտով: Սակայն կարծում եմ, որ մեր արյան մեջ սպորտային գիծը կա եւ նրա մոտ էլ կզարգանա»,- ասաց Ռոման Ամոյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.