11:31 14 մարտի, 2013Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկայում կհանդիպի Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ քննարկելու հետագա համագործակցության պայմանները:
Daily Mail-ը գրում է, որ պորտուգալացի մասնագետը դեմ չէ «Ռեալից» հեռանալուն, սակայն թիմի ղեկավարությունը նրա համար պատրաստում է նոր պայմանագիր՝ ավելի լավ պայմաններով:
Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված են մանչեսթերյան 2 սուպերակումբները, Լոնդոնի «Չելսին», իտալական «Ինտերը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն:
Պորտուգալացին իր ապագան տեսնում է Անգլիայում, որտեղի ֆուտբոլային մթնոլորտը դուր է գալիս նրան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.