NHL-ի հոկեյիստը կոպիտ խաղի համար տուգանվել է 115 հազար դոլար

09:55   14 մարտի, 2013

Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Անայհամ» թիմի հարձակվող Կորի Պերին որակազրկվել է 4 խաղով NHL-ի շրջանակում կայացած «Մինեսոտայի» հետ խաղում Ջեյսոն Ցուկերի դեմ կոպիտ հնարք կիրառելու համար, հայտնում է NHL-ի պաշտոնական կայքը:

Բացի այդ, Պերին 115 հազար դոլար տուգանք կվճարի: Այդ գոմարը կփոխանցվի հոկեյիստներին արտակարգ օգնություն ցուցաբերող ֆոնդին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։