Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները

13:44   12 մարտի, 2013

Ֆրանսիական ՊՍԺ-ի անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը գլխավորել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը: Անգլիայի հավաքականի նախկին ավագի կարողությունը կազմում է 261 միլիոն դոլար, գրում է Goal.com-ը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին, ում կարողությունը 172 դոլար է: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 167 միլիոն դոլար:

1. Դեւիդ Բեքհեմ

261 միլիոն դոլար

2. Լիոնել Մեսի

172 միլիոն 

3. Կրիշտիանու Ռոնալդու

167 միլիոն 

4. Կակա

99 միլիոն 

5. Ռոնալդինյո

94 միլիոն 

6. Սամուել Էտո՛Օ

78 միլիոն 

7. Ուեյն Ռունի

74,5 միլիոն 

8. Զլատան Իբրահիմովիչ

70 միլիոն 

9. Ռիվալդո

68 միլիոն 

10. Ռիո Ֆերդինանդ

63 միլիոն 

Նախորդ տարի Մեսիի կարողությունը գնահատվում էր 42.9 միլիոն դոլար, Բեքհեմինը՝ 41, իսկ Ռոնալդուինը՝ 38:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.