07:22 2 ապրիլի, 2012Հանդբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Բելգրադում կայացած Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում (10-րդ խումբ) կրեց երկու պարտություն եւ զբաղեցրեց վերջին տեղը: Հայաստանի հավաքականը 11:47 (7:20) հաշվով պարտվեց Բելգիային, 14:38 (5:19) հաշվով` Սերբիայի հավաքականին, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պայքարը կշարունակի այս տարիքի հանդբոլիստների Եվրոպայի չեմպիոն Սերբիայի հավաքականը, որն առավելության էր հասել նաև բելգիացիների նկատմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.