NHL. Օրվա արդյունքներն ու աստղերը

11:30   7 մարտի, 2013

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում մարտի 5-ին անցկացվել են 3 խաղեր, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Տորոնտոյի» հարձակվող Ֆիլ Քեսելը, ով «Օտտավայի» հետ խաղում դարձել է գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Կլալգարիի» հարձակվող Ջերոմ Իգինլան ճանաչվել է օրվա երկրորդ աստղ: «Սան Խոսեի» դեմ խաղում նա դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։  

Երրորդ աստղ ճանաչված Դանիել Կարսիլոն «Չիկագոյի» կազմում գրավել է «Կոլորադոյի» դարպասը:

NHL. Կանոնավոր առաջնություն 

«Տորոնտո» - «Օտտավա» - 5:4 (2:0, 1:1, 2:3)

«Չիկագո» - «Կոլորադո» - 3:2 (1:1, 0:1, 2:0)

«Կալգարի» - «Սան Խոսե» - 4:1 (1:0, 0:1, 3:0)

«Անայհամ» - «Ֆինիքս» - 2:0 (1:0, 0:0, 1:0)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.