19:41 6 մարտի, 2013Մանչեսթերի օդանավակայանում «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքիրը հրաժարվել է պատասխանել Daily Mail-ի թղթակցի հարցերին։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են լրագրողին։
Եվրոպական մամուլը շարունակում է ուսումնասիրել Չաքիրի գործունեությունը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Չաքիրը հեռացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Նանիին, ինչից հետո «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը, այնուհետեւ հաղթանակ կորզեց՝ 2։1։
36-ամյա ապահովագրական գործակալ Ջունեյթ Չաքիրը Թուրքիայի առաջնությունում սպասարկած նախորդ ութ հանդիպումներում ցույց է տվել երեք կարմիր քարտ։ Նա վերջին տարիների լավագույն թուրք մրցավարն է, սակայն եվրոպական ասպարեզ դուրս գալուց հետո նրա հետ ինչ-որ բան է կատարվում, նա վատ է աշխատում Թուրքիայի առաջնությունում, չհիմնավորված որոշումների համար մշտապես հայտնվում է թուրքական մամուլի առաջին էջերում։ Բացի այդ պարզվել է, որ նա Թվիթերում մշտապես հետեւել է «Ռեալի» եւ Ռոնալդուի գրառումներին, գրում է բրիտանական պարբերականը եւ չի բացառվում, որ Արքայական թիմի երկրպագու է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.