11:15 6 մարտի, 2013Վերջապես խաղում եմ ոչ թե աջ եզրում, այլ հարձակման կիզակետում: Այս դիրքում ինձ ավելի լավ եմ զգում: Այդ մասին հայտարարել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Թուրքիայում անցկացված հավաքից հետո 26-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:
«Ինձ համար երրորդ հավաքը հաջող անցավ: Հաջողվեց մի քանի գոլ խփել, սակայն այդ ամենը թիմային խաղի շնորհիվ էր, տղաները շատ օգնեցին ինձ: Վերջապես խաղում եմ ոչ թե աջ եզրում, այլ հարձակման կիզակետում: Այս դիրքում ինձ ավելի լավ եմ զգում: Գոլային պահերն ավելի շատ են, ինչի արդյունքում սկսել եմ ավելի արդյունավետ գործել: Հուսով եմ, որ կշարունակեմ նույն ոգով՝ օգնելով թիմին լուծել խնդիրները:
Շատ ուրախ ենք, որ հավաքներն արդեն ավարտվել են: Հասցրել էինք կարոտել մեր ընտանիքներին եւ պաշտոնական խաղերին: Առջեւում «Կուբանի» հետ խաղն է, որը շատ կարեւոր է մեզ համար: Այդ իսկ պատճառով շատ երկրպագուների ենք սպասում ստադիոնում: Հուսով եմ՝ նրանց աջակցության շնորհիվ կկարողանանք լավ արդյունքի հասնել այդ խաղում»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.