01:34 6 մարտի, 2013Ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշարի հետագա պայքարից:
1/8 եզրափակիչում Միրչա Լուչեսկուի թիմի ճանապարհին կանգնեց Դորտմունդի «Բորոսիան», որը պատասխան խաղում ոչ մի շանս չտվեց ուկրաինական ֆուտբոլի անվիճելի առաջատարին՝ հաղթելով 3:0 հաշվով:
Դորտմունդում կայացած խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» բրազիլացի պաշտպան Ֆելիպե Սանտանան, իսկ 6 րոպե անց գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: Ընդմիջումից հետո Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին երրորդ գնդակն ուղարկեց «Շախտյորի» դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Մխիթարյանը վատ հանդիպում չանցկացրեց, սակայն նրա թիմը պարտվեց ավելի ուժեղ մրցակցի:
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:
Նախորդ անգամ Դորտմունդի «Բորոսիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 1997/1998 մրցաշրջանում:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բորուսիա Դ.» – «Շախտյոր»` 3:0 (առաջին հանդիպում՝ 2:2)
Ֆելիպե Սանտանա, 31, Մարիո Գյոտցե, 37, Յակուբ Բլաշչիկովսկի, 59
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.