17:30 5 մարտի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO, IBO աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (59-3, 50 նոկաուտ) կմենամարտի անպարտելի Ֆրանչեսկո Պյանետայի (28-0-1, 15 նոկաուտ) հետ։
Մենամարտը նախատեսված է մայիսի 4-ին Գերմանիայի Մանգեյմ քաղաքում, հայտնում է Կիլչկոների պաշտոնական էջը։
Բռնցքամարտիկները համաձայնեցրել էին պայմանագրի կետերը եւ սպասում էին Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) ղեկավարության թույլտվությանը։
28-ամյա Պյանետան WBA վարկանիշային աղյուսակի 12-րդ համարն է։
Կլիչկո եղբայրներից կրտսերը տիտղոսները նախորդ անգամ պաշտպանել է 2012թ. նոյեմբերին՝ հաղթելով լեհ Մարիուշ Վախին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.