Ժորա Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ

00:04   4 մարտի, 2013

Մեկնարկել է ֆուտբոլի Ուզբեկստանի առաջնությունը: Առաջին տուրում Տաշքենդի «Պախտակորը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության է հասել «Նավբահորի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի թեկնածու Ժորա Հովհաննիսյանը «Պախտակորի» մեկնարկային կազմում է եղել եւ 37-րդ րոպեին խփել է դաշտի տերերի երկրորդ գնդակը: Սա պաշտոնական խաղերում Հովհաննիսյանի առաջին գոլն էր «Պախտակորի» կազմում: Ժորան մասնակցել է նաեւ տաշքենդցիների առաջաին գոլային գրոհին: Նա փախարինվել է 69 րոպեին:

Ուզբեկստանի առաջնություն. 1-ին տուր

«Պախտակոր» - «Նավբահոր»՝ 2:0

 Իգոր Սերգեեւ, 20 Ժորա Հովհաննիսյան, 37



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.