Քարիմ Բենզեմային սպառնում է կես տարվա ազատազրկում

12:12   28 փետրվարի, 2013

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմային սպառնում է կես տարվա ազատազրկում արագությունը գերազանցելու համար: Իսպանիայի մայրուղիներից մեկում Բենզեման «Աուդիով» սլացել է 216 կմ/ժ արագությամբ: Տեսախցիկները ֆիքսել են նաեւ «Ռեալին» պատկանող «Պորշե», որի արագությունը եղել է 260 կմ/ժ: Ոստիկանությունը ենթադրում է, որ Բենզեման թիմակիցներից մեկի հետ մրցարշավ է սարքել մայրուղիում:

Բենզեման պետք է ներկայանա դատարան: Նրան սպառնում է կես տարվա ազատազրկում եւ խոշոր տուգանք, հաղորդում է Marca-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։