12:52 15 փետրվարի, 2012Բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան հաղթելու ոչ մի շանս չունի WBC վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում, գրում է Daily Mirror-ի վերլուծաբան Դեւիդ Անդերսոնը։
«Նախորդ տարին շատ անհաջող դասավորվեց բրիտանացի բռնցքամարտիկների համար։ Դեւիդ Հեյը, Ամիր Խանը եւ Կարլ Ֆրոչը կորցրեցին իրենց չեմպիոնական տիտղոսները։ Չեմ կարծում, որ շաբաթ օրը կայանալիք մենամարտից հետո Չիսորան կմիանա չեմպիոնների ակումբին»,- գրում է Անդերսոնը։
«Պետք չէ թերագնահատել Կլիչկո եղբայրներին։ Ասում են, որ նրանք գերիշխում են գերծանր քաշային կարգում, քանի որ այստեղ չկան արժանի մրցակիցներ»,- շարունակում է Անդերսոնը։
Վերլուծաբանը կարծում է, որ Վիտալի Կլիչկոն բարձրակարգ բռնցքամարտիկ է, ով քառամյա ընդմիջումից հետո (2004-2008) վերադարձավ մեծ սպորտ եւ սկսեց աներեւակայելի արդյունքներ ցուցադրել։ Եվ հենց դրա համար էլ Չիսորան ոչ մի շանս չունի այդ մենամարտում։
«Կարծում եմ՝ ավելի իրական է, որ Պատրիս Էվրան Լուիս Սուարեսին կհրավիրի թեյ խմելու, քան Չիսորան կհաղթի Վիտալի Կլիչկոյին»,- նշել է Անդերսոնը։
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկո - Դերեկ Չիսորա մենամարտը կկայանա փետրվարի 18-ին Մյունխենում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.