13:30 25 փետրվարի, 2013Պարզ է, որ մենք Բաքու գնալու հետ կապված մեծ դժվարություններ կունենանք, ասել է ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը` NEWS.am Sport-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով 2016թ. շախմատի Համաշխարհային օլիմպիադան Բաքվին վստահելու փաստը եւ Հայաստանի հնարավոր մասնակցությունը:
Հունվարին Ծաղկաձորում անցկացվեց ՖԻԴԵ-ի նախագահական նիստը: Հնչեցին նաեւ 2016-ին Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադային վերաբերող հարցեր: 2012-ին դու հրաժարվեցիր մասնակցել Բաքվում նախատեսված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, եւ ՖԻԴԵ-ն ստիպված եղավ մրցաշարի անցկացումը չվստահել Բաքվին: Ի՞նչ կասես Օլիմպիադայի մասին: Կարո՞ղ է Հայաստանի հավաքականն այնտեղ հանդես գալ առանց լարվածության:
Երկիրը պետք է միշտ մրցաշարեր անցկացնելու հնարավորություն ունենա: Ադրբեջանն այս պահին ուժեղ շախմատային երկիր է: Մենք այս տարածաշրջանում կարեւոր շախմատային երկրներ ենք: Սխալ կլիներ, որ մենք մրցաշարեր անցկացնեինք, իսկ նրանք` ոչ: Պարզ է, որ մենք այնտեղ գնալու հետ կապված մեծ դժվարություններ կունենանք: Բայց հույս ունենանք, որ այս երեք տարում մեր երկրներն այդ թշնամանքից, բացասականից կկարողանան առաջ շարժվել: Կարծում եմ, որ մենք որպես մշակույթի մի մասնիկ կարող ենք նպաստել դրան: Ես իմ կողմից ամեն բան կցանկանայի անել, որպեսզի մենք կարողանայինք մասնակցել այդ Օլիմպիադային:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.