Ժորա Հովհաննիսյանին հանձնեցին «Պախտակորի» 10 համարի մարզաշապիկը

17:52   23 փետրվարի, 2013

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը պաշտոնապես ստացել է Տաշքենդի «Պախտակորի» 10 համարի մարզաշապիկը: Փետրվարի 23-ին Հովհաննիսյանը եւ թիմի մի քանի նորեկներ ներկայացվել են որպես «Պախտակորի» խաղացող, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Ժորա Հովհաննիսյանը «Պախտակորի» կազմում հայտավորվել էր Ասիայի Չեմպիոնների լիգայի 2013թ. մրցաշարին։ Հայտացուցակում կար նաեւ Արամ Բաբայանի անունը. նա կխաղա 17 համարի մարզաշապիկով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.