Լեւոն Արոնյան. Ես մեծ սիրով կսովորեցնեմ Քիմ Քարդաշյանին շախմատ խաղալ

09:09   23 փետրվարի, 2013

Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ Քիմ Քարդաշյանին շախմատ խաղալ, ասել է հայ գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար Լեւոն Արոնյանը` պատասխանելով NEWS.am Sport-ի թղթակցի հարցին:

Լեւոն, հունվարին Քիմ Քարդաշյանն իր twitter-ում գրառում կատարեց, թե ցանկանում է շախմատ խաղալ սովորել եւ հետաքրքրվում էր` արդյոք դու պատրաստ ես նրան սովորեցնել: Եթե ստեղծվեն հարմար պայմաններ կամ դա անցկացվի reality show տարբերակով, ինչպես սիրում է անել Քարդաշյանների ընտանիքը, կմասնակցե՞ս դրան: Կսովորեցնե՞ս Քիմին շախմատ խաղալ:

Ինձ համար բացարձակապես դժվարություն չկա: Ես ամեն մարդու, ով ինչ-որ բան անում է մեր ազգի համար, պատրաստ եմ շախմատ խաղալ սովորեցնել: Ցանկացած մարդ, ով մի բան անում է Հայաստանի համար արդեն մեզ համար ընկեր է: Եթե ժամանակ լինի, ես մեծ սիրով կսովորեցնեմ նրան շախմատ խաղալ: Համոզված եմ, որ Քիմի գործունեությունը նպաստում է, որպեսզի շատերն իմանան մեր ազգի մասին: Կարեւոր չէ, թե որ բնագավառում է դա արվում: Եվ եթե դա դժվարություն չի ներկայացնում այդ մարդկանց, ես կարող եմ միայն ծափահարել նրանց:

Վերա Մարտիրոսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.