«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Նախկինում չենք հրավիրել Թայսոնին, քանի որ գնել ենք Մխիթարյանին

15:47   22 փետրվարի, 2013

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը պատմել է Թայսոնի տրանսֆերի եւ թիմի սկաուտական գործունեության մասին, փոխանցում է ua-football-ը:

«Մենք նախկինում էլ հետեւել ենք Թայսոնի խաղին: Եթե ավելի շուտ գնեինք, ապա 20 միլիոն չէինք վրաճարի: Բայց մենք դա չենք արել, քանի որ գնել ենք Հենրիխ Մխիթարյանին: Այդ պատճառով այն ժամանակ հրաժարվել ենք բրազիլացուց: Մենք շեշտը դրեցինք Մխիթարյանի վրա` հասկանալով Ժադսոնին կորցնելու ռիկսը:

Մեր սկաուտները բնակվում եւ աշխատում են Բրազիլիայում, Արգենտինայում, Կենտրոնական, Արեւմտյան եւ Արեւլեյան Եվրոպայում: Տրանսֆերային պատուհանից առաջ մենք հավաքվում ենք եւ վերլուծում ենք յուրաքանչյուր ֆուտբոլիստին, որը առաջարկվում է»,- ասել է Պալկինը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.