Քարդաշյանը հերքել է ամուսնալուծության լուրը

21:20   30 մարտի, 2012

Մինչ Քիմ Քարդաշյանն ապահարզանի գործընթացի մեջ է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղացող Քրիս Համֆրիսի հետ, նրա քույրը՝ Խլոյը հերքել է լուրերը, թե պատրաստվում է ամուսնալուծվել բասկետբոլիստ Լամար Օդոմից:

Ամերիկյան մամուլը հաղորդել էր, որ Օդոմին բռնացրել են մերկ կնոջ հետ, եւ ամուսնալուծությունը տեղի կունենա ամուսիններից մեկի անպտղության պատճառով: Որոշ աղբյուրներ նշում են, թե Օդոմը պայմանավորվել է այդ կնոջ հետ սեքսով զբաղվելու մասին, իսկ որոշ ողբյուրներ էլ նշում են, թե կինը եղել է մերկապարուհի:

Խլոյը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ բոլոր լուրերը զրպարտանք են, տարածողներն էլ հիվանդ են:

Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հերքել է Խլոյի եւ Լամարի ամուսնալուծության լուրը, հաղորդում է Gazeta.ru-ն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.