14:26 19 փետրվարի, 2013Մոսկվայի Տուշինո թաղամասում կառուցվող նոր ստադիոնի վրա փետրվարի 19-ին կարմիր եւ սպիտակ գույներով ամրացվել է «Օտկրիտիե Արենա» անվանումը: «Օտկրիտիե» ֆինանսական ընկերությունը թույլտվություն է ստացել այդ անվանումը շնորհել Մոսկվայի «Սպարտակի» նորակառույց ստադիոնին:
Նոր ստադիոնի տրիբունաները կկոչվեն «Սպարտակի» լեգենդների անուններով: Նման պատվի կարժանանան Անդրեյ եւ Նիկոլայ Ստարոստինները, Իգոր Նետտոն եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, հաղորդում է «Спорт Экспресс»-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.