13:26 18 փետրվարի, 2013Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:
Խաղային օրվա առաջին աստղ է ճանաչվել «Պիտսբուրգի» հարձակվող Պասկալ Դյուպուին, ով «Բաֆալոյի» հետ խաղում դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Երկրորդ աստղ է ճանաչվել «Չիկագոյի» պաշտպան Դանքան Կիտը. նա 3 գոլային փոխանցում է կատարել «Լոս Անջելեսի» դեմ խաղում: Երրորդ աստղ ճանաչված Հենրիկ Սեդնին («Վանկուվեր») 2 միավոր է վաստակել «Սենտ Լուիսի» հետ խաղում:
NHL. Կանոնավոր առաջնություն
«Չիկագո» - «Լոս Անջելես» - 3:2 (2:0, 1:0, 0:2)
«Վինիպեգ» - «Բոստոն» - 2:3 (0:0, 2:2, 0:1)
«Դալաս» - «Կալգարի» - 3:4 (0:1, 3:0, 0:3)
«Մինեսոտա» - «Դետրոիտ» - 3:2 (0:1, 3:1, 0:0)
«Նյու Յորք Ռեյնջերս» - «Վաշինգթոն» - 2:1 (0:1, 1:0, 1:0)
«Վանկուվեր» – «Սենտ Լուիս» - 3:4 (բուլիտներով) (2:1, 0:1, 1:1, 0:0, 0:0, 0:1)
«Բաֆալո» - «Պիտսբուրգ»՝ 3:4 (1:2, 1:0, 1:2)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.