Անգլիայի Գավաթ. «Չելսին» խփեց 4 գոլ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ

17:51   17 փետրվարի, 2013

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում Լոնդոնի «Չելսին» 4 անպատասխան գնդակ ուղարկեց Առաջին լիգայի ներկայացուցիչ «Բրենտֆորդի» դարպասը եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Ընդմիջումից հետո Խուան Մատան, Օսկարը, Ֆրենկ Լեմպարդը եւ «Չելսիի» ավագ Ջոն Թերին մեկական գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Այս թիմերի միջեւ առաջին խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:

1/8 եզրափակիչում Ռաֆայել Բենիտեսի թիմի մրցակիցը կլինի «Միդլսբրոն»: 

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ 

«Չելսի» - «Բրենտֆորդ»՝ 4:0

Խուան Մատա, 54, Օսկար, 68, Ֆրենկ Լեմպարդ, 71, Ջոն Թերի, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։