Հայտնի է ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կազմը

14:35   30 մարտի, 2012

Ապրիլի 1-ին ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը։ Այդ օրը Երեւանի «Միկա» ստադիոնում Վաղարշակ Ասլանյանի թիմի մրցակիցը կլինի Ավստրիայի հավաքականը։ Հանդիպումը կսկսվի ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը Դանիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, եւ Ավստրայի թիմերի հետ ընդգրկված է 7-րդ խմբում։ Անցկացրել է 6 հանդիպում՝ կրելով նույնքան պարտություն։

Դարպասապահներ
Աննա Կարապետյան
Թագուհի Գրիգորյան

Պաշտպաններ
Մարինե Կարապետյան
Արմինե Խաչատրյան
Տաթեւիկ Մանուկյան
Սոֆիկ Թորոսյան
Հասմիկ Երեմյան
Մարիամ Ստեփանյան

Կիսապաշտպաններ
Արփինե Արզումանյան
Անի Ղուկասյան
Աննա Կարապետյան
Լիլիթ Կարապետյան
Քրիստինե Մանգասարյան
Օլգա Օսիպյան

Հարձակվողներ
Քրիստինե Ալեքսանյան
Գոհար Արմենյան
Քրիստինե Հակոբյան
Գայանե Կոստանյան

Հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան եւ Յորդանկա Կորչեւան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։