Պակիստանը կարող է կորցնել իր տեղն Օլիմպիական խաղերում

16:11   13 փետրվարի, 2013

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննարկում է Պակիստանին Օլիմպիական խաղերին մասնակցությունից զրկելու տարբերակը։ Այդ մասին հայտարարել է ՄՕԿ-ի ներկայացուցիչ Մարկ Ադամսը, հայտնում է IBN-ն հեռուստաալիքը։

Բանն այն է, որ Պակիստանի ղեկավարությունը միջամտում է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքին։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՄՕԿ-ը սառեցնում է երկրներից մեկի անդամակցությունը։ 2012-ին նման իրավիճակում հայտնվել էր Հնդկաստանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։