14:30 12 փետրվարի, 2013Լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի Հայաստան: Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության եւ Վլադիմիր Ենգիբարյանի հարազատների կողմից, հաղորդում է Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Լեգենդար բռնցքամարտիկը վերջին տարիներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ 80 տարեկանում մահացել է:
Ենգիբարյանը եղել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը: Հետագայում դպրոցը անվանակոչվել է նրա անունով: Բռնցքամարտիկների մի քանի սերունդներ են ոգեշնչվել նրա հաջողություններով, կրթվել եւ դաստիարակվել մեծ մարզիկի պատգամներով: Նա արժանացել է բազմաթիվ պետական, կառավարական պարգեւների, ձեռք է բերել մարզական բարձրագույն տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Չնայած նա կյանքի վերջին տարիներին հայրենիքում չէր բնակվում, սակայն մշտապես սերտ կապի մեջ է եղել հայրենիքի եւ հատկապես հայաստանյան մարզաշխարհի հետ:
Վլադիմիր Ենգիբարյանի հոգեհանգստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը կսկսվի փետրվարի 16-ին՝ ժամը 14:00-ին, նույն տեղում: Լեգենդար մարզիկի աճյունը հողին կհանձնվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.