Մարադոնան ներքաշվել է սկանդալի մեջ ընկերուհու պատճառով

08:23   30 մարտի, 2012

Դուբայի «Ալ Վասլի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան դարձյալ հայտնվել է սկանդալի մեջ: Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնությունում, մրցակցի խաղադաշտում «Ալ Շաբաբից» 0:2 հաշվով պարտվելուց հետո Մարադոնան վիճաբանության մեջ է մտել տրիբունայի VIP-հատվածի ֆուտբոլասերների հետ, որոնք անպատվել են իր ընկերուհուն` Վերոնիկա Օխեդային եւ «Ալ Վասլի» խաղացող Խուան Իգնասիո Մերսիերի ընկերուհուն:

Վրդովված Մարադոնան բարձրացել է տրիբունա եւ վիճաբանության մեջ է մտել արաբ ֆուտբոլասերների հետ: Անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությունից հետո Մարադոնան հեռացել է տրիբունայից, սակայն շարունակել է բղավել տրիբունաների ուղղությամբ:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Մարադոնան իր ընկերուհուն անպատված «Ալ Շաբաբի» երկրպագուներին անվանել է «վախկոտներ», հաղորդում է sport360.com-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.