Էնդի Ռոդիկի առաջին ելույթը պրոֆեսիոնալ գոլֆում

21:47   11 փետրվարի, 2013

US Open - 2012-ից հետո պրոֆեսիոնալ կարիերան ավարտած աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Ռոդիկն առաջին անգամ մասնակցել է գոլֆի պրոֆեսիոնալ մրցաշարի` AT&T Pebble Beach National Pro-Am-ի: 32-ամյա նախկին թենիսիստը հանդես է եկել Ջոն Մալինջերի հետ:

«Հետաքրքիր էր: Ինձ համար դժվար է համեմատել թենիսն ու գոլֆը: Կարող եմ ասել, որ ամենավատ մարզավիճակում էլ թենիս խաղալիս ես գիտեի, թե ինչ եմ անում: Իսկ այստեղ, հավանաբար, հանդիսականների մի մասն ինձնից լավ է խաղում: Բայց ես շատ եմ աշխատում, մարզվում եմ շաբաթը 3-4 անգամ: Ինձ տքնաջան աշխատանք է սպասվում: Կփորձեմ լավացնել որակներս»,- Ռոդիկի խոսքը մեջբերում է atpworldtour-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։