Playboy-ի աստղ. Էվրան 20 հազար ֆունտ ծախսեց շամպայնի վրա, անցկացրած գիշերվա համար ինձ տվեց 200 եվրո (ֆոտո)

12:30   11 փետրվարի, 2013

Հերթական սկանդալն է Անգլիայում: Playboy-ի աստղ՝ Հաու քույրերից 22-ամյա Կարլան, պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պատրիս Էվրայի հետ հարաբերությունների մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» ամուսնացած ֆուտբոլիստը նախորդ շաբաթ Playboy-ի աստղի հետ  տեսախցիկների օբյեկտիվում է հայտնվել Փարիզի դիսկոտեկներից մեկում, որտեղ մեկ շիշ շամպայնի համար Էվրան վճարել է 20 հազար ֆունտ ստերլինգ: Զույգին այնուհետեւ նկատել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հնգաստղանի հյուրանոցներից մեկից դուրս գալու ժամանակ: Կարլա Հաուն որոշել է խոստովանել 31-ամյա ֆուտբոլիստի հետ կապի մասին, տեղեկացնում է The Sun-ը:

«Էվրան մի քանի ամիս հետեւում էր ինձ: Իր ընտանիքի մասին նա ոչինչ չի ասել: Կարծում էի, որ մենք յուրահատուկ հարաբերություններ կունենանք:  Նա ինձ Փարիզ հրավիրեց Ֆրանսիա - Գերմանիա հանդիպման նախօրեին: Էվրան եւ նրա թիմակից Անդերսոնը ինձ եւ քրոջս՝ Մելիսային, հրավիրեցին ակումբ: Էվրան երեք ամիս ինձ հաղորդագրություններ էր ուղարկում եւ հրավիրում էր տարբեր վայրեր: Փորձում էր ռոմանտիկ հանդիպում կազմակերպել: Այնուհետեւ մենք հանդիպեցինք Փարիզում, այցելեցինք ակումբ, որից հետո գիշեր անցկացրեցինք հյուրանոցում: Առավոտյան նա ինձ տվեց 200 եվրո եւ ասաց, որ դա կբավականցնի նախաճաշի եւ տաքսու համար, իսկ ինքը լքեց հյուրանոցը եւ մեկնեց մարզման: Նա ինձ դուր էր գալիս, բայց սխալ վարվեց իմ եւ իր կնոջ հետ», - ասել է Կարլան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։