Հենրիխ Մխիթարյանը ներկայացրեց «Շախտյոր» ամսագրի հերթական համար

15:05   10 փետրվարի, 2013

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փետրվարի 10-ին ներկայացրել է «Շախտյոր» ամսագրի հունվար ամսվա համարը, փոխանցում է ակումբի ֆեսյսբուքյան էջը:

Արարողությանը տեղի է ունեցել «Դոնեցկ Սիթի» առեւտրի կենտրոնում:

Հիշեցնենք, որ հունվարյան համարի հերոսը հենց հայ ֆուտբոլիստն է: Ամսագիրը ներկայացնելուց բացի Մխիթարյանը նաեւ ինքնագրեր է բաժանել: Երկրպագուները լուսանկարվել են ձմեռային հավաքների ընթացքում «Շախտյորի» նվաճած երեք գավաթների հետ: Արարողությանը բոլորից շուտ ժամանած 50 երկրպագուներ Հենրիխ Մխիթարյանից ստացել են ակումբի պաշտոնական ամսագրի մեկական օրինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.