11:35 9 փետրվարի, 2013Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի եւ Բրազիլիայի միջեւ ըներական խաղից հետո (2:1) իսպանական Sport.es պարբերականն ընդգծել է Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Նեյմարի անհաջող խաղը:
Պարբերականը նշում է, որ Նեյմարի խաղը տպավորում է միայն Բրազիլիայի առաջնության մակարդակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի տեղափոխության համար «Բարսելոնան» «Սանթոսին» արդեն վճարել է 10 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ 2014թ. աշխարհի առաջնությունից հետո կհեռանա Բրազիլիայից: Սակայն Նեյմարի ոչ այնքան հաջող խաղն անհանգստություն է առաջացրել Իսպանիայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.