16:44 5 փետրվարի, 2013Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության «Կոլորադո» - «Դալաս» (2:3) հանդիպման ժամանակ հյուրերի պաշտպան Ջեյմի Օլեկսյակը տափօղակով հարվածել է հանդիպման մրցավար Կրիս Ռունիի գլխին:
Օլեկսյակը հարվածում էր կապույտ գծից, տափօղակը «Կոլորադոյի» խաղացողի չմուշկից անդրադարձել է եւ դիպչել է Ռունիի գլխին, հայտնում է NHL-ի պաշտոնական կայքը:
Մրցավարը մի քանի րոպե պառկած է մնացել սառույցի վրա: Այնուհետև գիտակցության է եկել, սակայն չի կարողացել շարունակել սպասարկել հանդիպումը: Նրա առողջական վիճակի մասին լրացուցիչ չի հաղորդվում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.