23:14 29 հունվարի, 2013Հավայան կղզիները ներկայացնող սերֆինգիստ Հարեթ Մաքնամարան Պորտուգալիայի ափերի մոտ սահմանել է համաշխարհային ռեկորդ` որսալով 30 մետրանոց բարձրությամբ ալիք, հաղորդում է The Guardian-ը:
«Ամեն ինչ իդեալական էր` եղանակը, ալիքները: Նա որսաց իմ տեսած ամենաբարձր ալիքը: Դա հրաշալի էր: Շատերը կվախենային, սակայն Մաքնամարան ամեն ինչ պահում էր վերահսկողության տակ»,- ասել է Մաքնամարայի ընկեր Ալասթեր Մենին:
Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր Մաքնամարային եւ նույնպես գրանցվել էր Պորտուգալիայի ափերի մոտ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.