09:35 28 հունվարի, 2013«Բարդ կլինի գերազանցել Սիմոնյանի նվաճումները (որպես խաղացող եւ մարզիչ` վեց անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի, հինգ անգամ` երկրի գավաթակրի տիտղոսները), շատ բարդ կլինի: Շատ շնորհակալություն այսպիսի արժեքավոր նվերի համար, սա առանձնահատուկ նվեր է»: Սա Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի պատասխանն է Նիկիտա Սիմոնյանից ստացած բարեմաղթանք-գրությանը:
«Սպարտակի» ամենահայտնի հայ վետերանները` Նիկիտա Սիմոնյանն ու Ալեքսանդր Միրզոյանը «Սպարտակի» հավաքի եւ թիմում Յուրա Մովիսյանի հայտնվելու կապակցությամբ բարեմաղթանք են հղել, հայտնում է Sovsport-ը:
Ալեքսանդր Միրզոյանը հաջողություն է մաղթել Յուրա Մովսիսյանին եւ ինքնագիր է թողել, իսկ Նիկիտա Սիմոնյանը բարեմաղթանք է գրել. «Հարգելի Յուրա, մաղթում եմ քեզ «Սպարտակում» նվաճել ավելի շատ տիտղոսներ, քան ես: Մաղթում եմ քեզ հաջողություն»:
Յուրա Մովսիսյանը պատասխանել է.
«Բարդ կլինի գերազանցել Սիմոնյանի նվաճումները (որպես խաղացող եւ մարզիչ` վեց անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի, հինգ անգամ` երկրի գավաթակրի տիտղոսները), շատ բարդ կլինի: Շատ շնորհակալություն այսպիսի արժեքավոր նվերի համար, սա առանձնահատուկ նվեր է: Ես գիտեմ Սիմոնյանին եւ Միրզոյանին որպես մեծագույն խաղացողների եւ հպարտ եմ, որ նրանց նման հայ եմ: Ես չեմ տեսել նրանց խաղը, բայց գիտեմ, որ նրանք շատ բան են արել «Սպարտակի» համար, հատկապես, Նիկիտա Պավլովիչը: Ես նրանց նույնիսկ մոտ չեմ կանգնում: Իհարկե, ծրագրեր ունեմ` ցանկանում եմ գոլեր խփել եւ հաղթանակներ տանել: Երբ ինչ-որ բան հաջողվի, այն ժամանակ էլ կմտնեմ պատմության մեջ»,- ասել է Յուրա Մովսիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.