Եգիպտոսում զոհերի թիվն ավելանում է. մահացել են 2 ֆուտբոլիստներ

19:36   26 հունվարի, 2013

Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում կայացած անկարգությունների հետեւանքով մահացածների թիվը հասել է 36-ի: Մահացածների թվում կան 2 ֆուտբոլիստներ՝ «Ալ Մասուր» ակումբի դարպասապահ Տամեր Աս-Ֆահալը եւ «Ալ Մարիհ» ակումբի խաղացող Մուհամեդ Ադ-Ջազին, գրում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել էին այն բանից հետո, երբ 2012թ. փետրվարին Պորտ Սաիդում «Ալ Մասրի» (Պորտ Սաիդ) - «Ալ Ահլի» (Կահիրե) հանդիպման ժամանակ տեղի ունեցած բախումների գործով Կահիրեի դատարանը 21 մարդու դատապարտել էր մահապատժի:

Այ պահին կան 300 վիրավորներ: Շատերը ստացել են հրազենային վնասվածքներ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.