Հայաստան - Ադրբեջան` 3:0

19:08   28 մարտի, 2012

Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցիների նկատմամբ Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում: 4-րդ դիվիզիոնի N խմբի վերջին տուրում Մուրադ Ասատրյանը 3:0 հաշվով հաղթեց Ֆարհադ Իսմաիլովին, Մեսրոպ Ղուկասյանը նույն հաշվով պարտության մատնեց Ռամիլ Ջաֆարովին, իսկ Ալեքսանդր Դիարյանը 3:1 հաշվով ուժեղ էր Ռուստամ Ալիեւից:

Ղազախստան - Նոր Զելանդիա հանդիպումից հետո հայտնի կդառնա վերջնական դասավորությունը: Հայաստանի հավաքականը պայքարում առաջին տեղի եւ 3-րդ դիվիզիոնի ուղեգրի համար: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.