17:12 25 հունվարի, 2013Մոլդովական «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Այսօր` հունվարի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել է պաշտոնական նամակ, որտեղ նշված է, որ Արտյոմ Խաչատուրովի՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հայցը բավարարվել է:
«Մեծ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ բոլոր հարցերը կարգավորվել են, եւ ես այսուհետեւ կարող եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Ես երկար եմ սպասել այս օրվան եւ կարելի է ասել, որ իմ երազանքն իրականացավ: Չնայած տղաներից ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց բոլորին էլ գիտեմ, քանի որ մշտապես հետեւել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Մեծ անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Խաչատուրովը։
Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի թիմի հետ հանդիպմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.