«Չելսին» դուրս մնաց Լիգայի Գավաթից

01:40   24 հունվարի, 2013

Լոնդոնի «Չելսին» դուրս մնաց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ռաֆայել Բենիտեսի թիմը ոչ ոքի խաղաց ուելսյան «Սուոնսիի» հետ՝ 0:0: «Չելսիի» խաղադաշտում կայացած առաջին խաղում ուելսցիները հաղթել էին 2:0 հաշվով:  

Եզրափակիչում «Սուոնսին» ուժերը կչափի Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բրեդֆորդ Սիթիի» հետ: «Բրեդֆորդ Սիթին» պայքարից դուրս է թողել «Ուիգանին», «Արսենալին» եւ «Աստոն Վիլային»: 

Անգլիական լիգայի Գավաթ

Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սուոնսի» - «Չելսի»՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 2:0)

Հեռացում՝ Էդեն Ազար, 80 («Չելսի»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։