21:20 23 հունվարի, 2013Ես հրավեր ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականից եւ պատրաստվում էի միանալ հավաքականին: Միակ պահանջը, որ ներկայացրել էի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, դա ինքնաթիռի առաջին կարգի տոմսն էր, սակայն ՀՖՖ-ն մերժեց ինձ: Թռիչքը տեւում է 20 ժամ եւ ես ընդամենը մեկ օր էի ունենալու ուժերս վերականգնելու համար:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում հայտարարեց ուրուգվայական «Ֆենիքսի» 27-ամյա հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, ով մոտ օրերս կտեղափոխվի պարագվայական «Լիբերտադ»:
«Ես չեմ միանա Հայաստանի հավաքականին փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգի թիմի հետ խաղին: Ես հրավեր ստացել եմ Հայաստանի հավաքականից եւ պատրաստվում էի միանալ հավաքականին: Միակ պահանջը, որ ներկայացրել էի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, դա ինքնաթիռի առաջին կարգի տոմսն էր: Ես երկար ժամանակ պետք է անցկացնեի ինքնաթիռում: Գալիս եմ լրիվ այլ աշխարհամասից: Թռիչքը տեւում է 20 ժամ եւ ես ընդամենը մեկ օր եմ ունենալու ուժերս վերականգնելու համար: Դա իմ միակ պահանջն էր եւ կարծում եմ՝ այն արդարացի էր` հաշվի առնելով ճանապարհի երկարությունը: Սակայն ինձ մերժեցին: Ստացվում է, որ ես այնքան էլ կարեւոր ֆուտբոլիստ չեմ Հայաստանի հավաքականի համար եւ առավելագույնն արժանի եմ ինքնաթիռի էկոնոմ կարգով ժամանելուն: Նորանոր հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի հավաքականին»,- զրույցում ասաց Մաուրո Գեւգեոզյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի թիմի հետ: Այդ խաղին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը եւ հոլանդական «Էմեննի» կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, ով փոխել է Մամեդով ազգանունը Հայաստանի հավաքականում հանդես գալու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.