Գեորգի Կարախանյան. Ցանկանում եմ ուժերս փորձել պրոֆեսիոնալ բռնցքամարտում

13:29   28 մարտի, 2012

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարտիկ Գեորգի Կարախանյանը, 2011-ի դեկտեմբերի 2-ին հաղթելով Իսահակ Դե Ջեզուսին, դարձավ խաղը մենամարտերի MMA Tachi Palace Fights մրցաշարի չեմպիոն։

Վերջերս չեղյալ է հայտարարվել Միխե Միլերի հետ մենամարտը Կարախանյանի վատառողջ լինելու պատճառով։

Armboxing.com-ին տված հարցազրույցում Գերոգին պատմել է իր առաղջական վիճակի մասին՝ խոսելով նաեւ առաջիկա պլաններից։ Մասնավորոպես, մարզիկը նշել է, որ արդեն լավ է զգում իրեն եւ անհամբերությամբ սպասում է պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտին։ 2012-ի մայիսի 5-ին Կարախանյանի մրցակիցը կլինի երկու մենամարտ անցկացրած ճապոնացի Տացուրո Իրիեն։

«Ես կշարունակեմ խառը մենամարտեր անցկացնել եւ շատ շաուտով ինձ կտեսնեք UFC մրցշարում»,- Կարախանյանի խոսք մեջբերում է Armboxing.com-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.