Միխայիլ Մարկոսովը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից

13:50   21 հունվարի, 2013

«Ուֆայի» 27-ամյա հարձակվող Միխայիլ Մարկոսովը հրավեր է ստացել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից: Նա կմասնակցի փետրվարի 5-ին Վալանսում նախատեսված Լյուքսեմբուրգի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ի թղթակցին:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության առաջին շրջանի արդյունքում Միխայիլ Մարկոսովը «Ուֆայի» լավագույն ռմբարկուն է` 9 գոլ:

«Ուֆան» այժմ հավաք է անցկացնում Թուրքիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։