Մակեդոնիա - Հայաստան՝ 4:1

23:50   18 հունվարի, 2013

Մակեդոնիայում գտնվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Մակեդոնիայի թիմի հետ:

Երեկ՝ հունվարի 17-ին, կայացած խաղն ավարտվել է մակեդոնացիների հաղթանակով՝ 4:1 հաշվով: Հայաստանի թիմի հեղինակության գնդակը խփել Գրիգոր Կապուկրանյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Այդ խաղում Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խաղադաշտ էր դուրս բերել Վահե Պետրոսյանին, Վլադիմիր Մխիթարյանին, Գրիգոր Կապուկրանյանին, Էդգար Կիրակոսյանին եւ Արմեն Բաբայանին:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին այս թիմերի միջեւ խաղը ոչ ոքի էր ավարտվել՝ 1:1: Սա Հայաստանի ազգային հավաքականի համար վերջին փորձությունն էր Բուլղարիայում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Այդ մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի եւ Հունաստանի հավաքականները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։