Անգլիայի գավաթ. Կիսաեզրափակիչում՝ երկու դերբի

00:53   28 մարտի, 2012

Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց «Բոլթոնին» եւ դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրարափակիչի խաղում դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին նորզելանդացի պաշտպան Ռայան Նելսենը, ուելցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ու ֆրանսիացի հարձկվող Լուի Սահան: Հյուրերից աչքի ընկավ անգլիացի հարձակվող Քեւին Դեյվիսը:

Կիսաեզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց նաեւ «Էվերտոնը», որը հյուրընկավելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլնեդի» դարպասը: Հյուրերի կազմում աչքի ընկավ խորվաթ հարձակվող Նիկիցա Էլավիչը: «Սանդերլենդի» ուելսցի պաշտպան Դեւիդ Վոենը գրավեց սեփական դարպասը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգրեր էին ձեռք բերել նաեւ «Չելսին» ու «Լիվերպուլը»:

Հատկանշական է, որ կիսաեզրափակիչում տեղի կունանա երկու դերբի՝ լոնդոնյան եւ մերսիսայդյան:

Անգլիայի գավաթ. 1/4 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Բոլթոն»՝ 3:1

Նելսեն, 31, Բեյլ, 77, Սահա, 90+4 – Դեյվիս, 90

«Սանդերլենդ» - «Էվերտոն»՝ 0:2

Էլավիչ, Վոեն, 57 (ինքնագոլ)

Կիսաեզրափակիչ

«Տոտենհեմ» - «Չելսի»

«Լիվերպուլ» - «Էվերտոն»


 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։