Վիտալի Կլիչկո - Դեւիդ Հեյ մենամարտը չի կայանա

13:25   14 փետրվարի, 2012

WBC վարկածով աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն դադարեցրել է բանակցությունները բրիտանացի Դեւիդ Հեյի հետ։ Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է Կլիչկո եղբայների մենեջեր Բերնդ Բենտեն, հաղորդում է Boxingscene-ն։

Բենտեի խոսքով՝ վերջին առաջարկը Հյուին ուղարկվել է երկու շաբաթ առաջ, որին բրիտանացին մերժել է։ Դրանից հետո այեւս բանակցություններ չեն եղել։

Կլիչկոյի մենեջերը հայտնել է, որ բրիտանացի բռնցքամարտիկը ֆինանսական լուրջ երաշխիքներ է պահանջել, ինչի արդյունքում Կլիչկոն հրաժարվել է մենամարտից։

Հաջորդ մենամարտը Կլիչկոն կանցկացնի փետրվարի 18-ին Մյունխենում, որտեղ ուկրաինացու մրցակիցը կլինի բրիտանացի Դերեկ Չիսորան։

Հաղթանակի դեպքում Կլիչկոն բանակցություններ կսկսի հնարավոր մրցակիցների հետ, սակայն Դեւիդ Հեյան այդ թեկնածուների մեջ չի մտնում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.