Հենրիխ Մխիթարյանի հաղթական գոլը` «Շախտյոր» - «Զամալեկ»` 3:2

22:10   16 հունվարի, 2013

Արաբական Միացյալ Էմիրություններում հավաք անցկացնող Դոնեցկի «Շախտյորը» Դուբայում ընթացող Matchworld Cup 2013-ում 3:2 հաշվով հաղթել է Եգիպտոսի եւ Աֆրիկայի առաջատար ակումբներից «Զամալեկին»: Մինչեւ 89-րդ րոպեն հաշիվը հավասար էր: Սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արդյունավետ օգտագործեց Ռազվան Ռացի փոխանցումը եւ հաղթանակ բերեց Ուկրաինայի չեմպիոնին:

Matchworld Cup 2013

«Շախտյոր» - «Զամալեկ»` 3:2

Էդուարդո, 9, Սրնա, 43, Մխիթարյան, 89 – Հասան, 17, Իբրահիմ, 21



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։