Ռոման Բերեզովսկի. Ավելորդ քաշը չի խանգարում ինձ

12:52   15 հունվարի, 2013

Ամանորյա արձակուրդը լավ անցավ, սակայն մարզավիճակիս մասին նույնպես չէի մոռացել, հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ամանորյա հանգստից հետո 38-ամյա դարպասապահը կիսվել է տպավորություններով:

«Ամանորյա արձակուրդն անցկացրի ընտանիքիս հետ՝ ծովափին: Լավ հանգստացանք: Լողացինք եւ արեւային լոգանք ընդունեցինք: Սակայն մարզավիճակիս մասին եւս չէի մոռացել եւ պարբերաբար մարզվում էի: Ես մի քանի ավելորդ կիլոգրամներ ունեմ, սակայն դա չի խանգարում ինձ:

9-րդ տեղը չի գոհացնում մեզ, բայց մենք ընդամենը 2 միավոր ենք զիջում չորրորդ տեղում գտնվող թիմին, իսկ դա վատ չէ: Հուսով ենք եւ հավատում ենք, որ լավ նախապատրաստվելու դեպքում կարող ենք եվրագավաթների ուղեգիր նվաճել: Հաջողության դեպքում կպայքարենք նաեւ մեդալների համար: Անտոն Շունինի հետ շատ ենք շփվում մարզումների ժամանակ՝ գրեթե միշտ աշխատելով միասին: Իսկ խաղադաշտից դուրս հանդիպում ենք միայն հնարավորության դեպքում»,- Բերեզովսկու խոսքը փոխանցում է Sportbox.ru-ն: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.