18:16 27 մարտի, 2012Բախվելով աշխարհի լավագույն թիմին եւ տեւական վնասվածքների ճգնաժամին՝ միամտությունը չէր խանգարի «Միլանի», Սկոտ Ֆլեմինգը գրում է Football Italia-ի իր սյունակում:
Հեղինակը ենթադրում է, որ չնայած հսկայական կադրային խնդիրներին եւ «Բարսելոնայի» գերազանց մարզավիճակին, իտալական ակումբը կարաղ է հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, եթե լավատեսությամբ պատրաստվի երկու հանդիպումներին, ինչքան էլ, որ դա միամիտ չհնչի:
Այսօր ավելի հեշտ է նշել «Միլանի» վնասվածք չունեցող ֆուտբոլիստներին: Վնասվածքների ճգնաժամի վերջին զոհը Տիագո Սիլվան էր:
Իսկ «Բարսելոնան» այժմ գտնվում է գերազանց մարզավիճակում եւ հաղթել է բոլոր մրցաշարերի նախորդ ինը հանդիպումներում, այդ թվում 7:1 հաշվով՝ «Բայերին»:
Սակայն կատալոնացիները եւս չեն կարող լինել անհաղթելի: Իբրահիմովիչը կարող է լինել «Միլանի» հաղթաթուղթը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.