15:43 27 մարտի, 2012Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը երազանք ունի որդու հետ մասնակցել հանդիպման: Այդ մասին նա ասել է ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Մի երազանք ունեմ. որդուս հետ մարզադաշտ դուրս գալ: Մյուս երազանքներս որպես ֆուտբոլիստ իրականացել են: Սա ապագայի երազանք է, որին կձգտեմ հասնել եւ որպես ֆուտբոլիստ, եւ որպես հայր, եւ որպես հայ»,- ասաց Սարգիս Հովսեփյանը:
Ռուբեն Հայրապետյանը Սարգիս Հովսեփյանի խոսքին հավելեց. «Երբ խոսքը վերաբերում է Սարգիսին, ես չեմ կարող անտարբեր անցնել: Նա հայ ֆուտբոլիստներից լավագույններից է եւ վստահ եմ, որ նա դեռ երկար կխաղա Հայաստանի ազգային հավաքականում: Ես միշտ կուզեմ նրան տեսնել հավաքականում: Ես էլ իմ կողմից ամեն ինչ կանեմ, որ որդու հետ խաղադաշտ դուրս գալու նրա երազանքը անպայման իրականանա»:
Նշենք, որ Սարգիս Հովսեփյանի որդին մարզվում է Երեւանի «Փյունիկում» եւ հանդես է գալիս մանկապատանեկան թիմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.