Հրայր Մկոյանն ազատ գործակալի կարգավիճակ է ստացել

18:54   8 հունվարի, 2013

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը հեռացել է Գյումրիի «Շիրակից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Շիրակն» ու ֆուտբոլիստը պայմանագիրը խզել են փոխադարձ համաձայնությամբ:

Հրայր Մկոյանն ազատ խաղացողի կարգավիճակում բանակցում է Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող «Կարպատների» հետ: 

Հրայր Մկոյանը «Շիրակի» հետ պայմանագիր էր կնքել 2012թ. հունիսի 1-ին: 

Ֆոտո` fcshirak.am-ի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։