Արթուր Աբրահամին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

17:18   6 հունվարի, 2013

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին եւ նրա եղբայր Ալեքսանդրին:

Աբրահամն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ լուսանկարը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով Սուրբ Ծնունդ եւ բոլորին մաղթելով կյանքի յուրաքանչյուր պահին ունենալ հաջողություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։