19:25 30 դեկտեմբերի, 2012Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական մրցանակաբաշխությունից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը: 23-ամյա Մխիթարյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եւ ստացավ 4 միլիոն դրամ մրցանակ:
Հարցման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, ռուսական «Կրասնոդարից» Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Յուրա Մովսիսյանը: Լավագույն եռյակը եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով պարգեւատրվեց 2 միլիոն դրամով: Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Երեւանի «Միկան» գլխավորող Ժոլտ Հոռնյակը հայտնվեց երրորդ տեղում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.