«Չելսին» պարտվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» (տեսանյութ)

01:54   28 նոյեմբերի, 2026

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրի մեկնարկային կազմում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ պարտվեց 2:3 հաշվով։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Իգոր Ժեզուսը։

«Չելսիից» դուբլի հեղինակ դարձավ նիդերլանդացի հարձակվող Էմանուել Էմեգան։

«Չելսին» 16 միավորով 8-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 14-րդն է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Չելսի»՝ 3:2 (տեսանյութ)

Իգոր Ժեզուս, 5, Մորգան Գիբս-Ուայթ, 51, 11մ, 72 - Էմանուել Էմեգա, 54, 89



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.